сен
07, 2021
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ՍԴ
Աժ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է․ «Աժ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համագործակցությամբ մշակվել և ՍԴ է ներկայացվել դիմում, որով վիճարկվում են ԱԺ նիստերը նախագահողի՝ օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների, ինչպես նաև դրանց կամայական մեկնաբանման ու տարբերակված մոտեցման կիրառումը, որի հետևանքով խոչընդոտվում է պատգամավորի գործունեությունը, խաթարվում է պատգամավորական ներկայացուցչական մանդատի էությունը»։