сен
17, 2021
Գործող իշխանությունը այդպես էլ չկարողացավ ԱԺ-ում մի սեղանի շուրջ հավաքել պատասախանատու պաշտոնյաներին
ԱԺ 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանը համընկավ Սյունիքում ստեղծված խայտառակ իրավիճակի հետ։ «Հայաստան» դաշինքը առաջին իսկ օրվանից պահանջեց քննարկում կազմակերպել Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված, սակայն գործող իշխանությունը այդպես էլ չկարողացավ ԱԺ-ում մի սեղանի շուրջ հավաքել պատասախանատու պաշտոնյաներին։
Անվտանգային խնդիրների փոխարեն պատգամավորները քննարկեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի և Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածությունները։ Ժամանակից շուտ սպառելով օրակարգը՝ պատգամավորներն անցան կառավարության հետ հարց ու պատասխանի։
Ինչպե՞ս անցավ այս նստաշրջանը, ի՞նչ հարցեր հնչեցին, և ինչպե՞ս ամփոփվեց նստաշրջանը՝ առաջարկում ենք դիտել տեսանյությում։