Назад

Արմեն Ռուստամյան

Ծնվել է 1960 թվականի մարտի 1-ին, Արարատի շրջանի, Զանախչի գյուղում (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): Ավարտել է Մոսկվայի Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը՝ ֆիզիկոսի մասնագիտությամբ։

1991-1993 թթ. հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկության գլխավոր մասնագետ։ 1993-1994 թթ Ֆրանսիայի Օրսե քաղաքի Տեսական և կիրառական օպտիկայի ինստիտուտի գիտական աշխատող։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար։