окт 12, 2021

«Հայաստան» խմբակցությունում հյուրընկալվել էին ՀԲԸՄ-ի Կանադայի Մարմնի ատենապետ Շահէ Թանաշեանը և մարմնի անդամ Հակոբ Արսլանյանը

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունում հյուրընկալվել էին ՀԲԸՄ-ի Կանադայի Մարմնի ատենապետ Շահէ Թանաշեանը և մարմնի անդամ Հակոբ Արսլանյանը:

Հյուրերի խնդրանքով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրեց  44–օրյա պատերազմից հետո երկրի առջև ծառացած մարտահրավերները, «Հայաստան» դաշինքի մոտեցումները ներքաղաքական և ներազգային  ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ:

Սեյրան Օհանյանը, ինչպես նաև հանդիպմանը մասնակից խմբակցության պատգանավորներ՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Վահե Հակոբյանը և Լիլիթ Գալստյանը կարևորեցին Սփյուռքի դերակատարությունը՝ համահայկական ներուժի համախմբման, արտաքին հարթակներում հայանպաստ օրակարգեր հետապնդելու և հատկապես Հայաստանի և Արցախի վերընձյուղմանն ուղղված ծրագրերում ներգրավվելու ուղղությամբ:

ՀԲԸՄ ներկայացուցիչները փոխանցեցին իրենց հաստատակամությունը և նպատակադրումները սոցիալական և կրթական ծրագրերով աջակցելու արցախահայությանը, սատարելու սեփական հողում նրանց անվտանգ և արժանապատիվ կենսագործունեությանը:

Հայաստան խմբակցության և դաշինքի անունից Ս. Օհանյանը ընդգծեց Հայաստան-Սփյուռք երկկողմ հարաբերությունների որակական նոր հանգրվանի անհրաժեշտությունն ու Սփյուռքի հետ աշխատելու անվերապահ հանձնառությունը: