окт 14, 2021

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են միջազգային կառույցներին

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միջազգային գործիքների իրացմամբ շարունակում են իրազեկել հայ ռազմագերիների խնդիրների, Հայաստանի սահմանների, Արցախի և մի շարք այլ ազգային և կենսական խնդիրների վերաբերյալ:

Չնայած այս հանգամանքին՝ արձանագրվում են դեպքեր, երբ իրավապահներն անգամ թույլ չեն տալիս բազմաթիվ կապեր ու փորձ ունեցող ընդդիմադիր պատգամավորների մեկնել արտասահմանյան գործուղումների:

Խմբակցությունները համատեղ նամակով իրազեկել են նաև Հայաստանում ընդդիմադիր երեք պատգամավորների ապօրինի կալանավորման, քաղաքական հետապնդումների, օրենքների սելեկտիվ կիրառման և ընդդիմությանը վերապահված գործիքակազմի իրացման խոչընդոտների մասին: Իրազեկումները հասցեագրվել են թվով 34 հասցեատիրոջ։