Назад

Սայաթ Շիրինյան

Ծնվել 1966 թվականի հունիսի 7-ին, Երևանում, (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): ՀՀ Ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը: 1984-1986թթ ծառայել է ԽՍՀՄ բանակում։Մասնագիտական ուղին սկսել է ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում՝ կրտսեր լեյտենանտի կոչումով: Ոստիկանությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ տեսուչից հասել վարչության պետի պաշտոնի, կրտսեր լեյտենանտից՝ գնդապետի կոչման։ Եղել է ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ: Ոստիկանության գնդապետ է: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախկին պետ:

բաղեցրել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի առաջին պրոռեկտորի պաշտոնը։Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, վարչապետի որոշմամբ՝ «շնորհակալագրով»։

Պարգևատրվել է ՀՀ և ՌԴ գերատեսչական մեդալներով, պատվոգրերով։ Սպորտային մարմնամարզության ԽՍՀՄ սպորտի վարպետ: