ноя
01, 2021
«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ նիստ է կայացել
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ՝ նախագահությամբ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի: Ինչպես հաղորդում է դաշինքի մամուլի ծառայությունը, նիստի ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, անդրադարձ է կատարվել խմբակցության աշխատանքներին, դաշինքի մարտավարությանն ու ռազմավարությանը։
Հատուկ քննարկման առարկա են դարձել նաև նոյեմբերի 9-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին առնչվող հարցերը։