дек 28, 2021

Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: Նիստում ամփոփվել են 8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի աշխատանքները, քննարկվել 2-րդ նստաշրջանի անելիքները, ինչպես նաև խմբակցության գործունեության ծրագրի ընթացքը։