апр
24, 2022
Ռոբերտ Քոչարյան․ Ոգեկոչելով Մեծ Եղեռնի զոհերին, պետք է պատրաստվենք պայքարի
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Այս տարի, Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի հիշատակի արարողություններին, մասնակցում ենք առավել ծանր ապրումներով: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի պետականությանը մեծ վտանգ է սպառնում, լրջորեն վտանգված է Արցախի ապագան։
Այսօր, ոգեկոչելով Մեծ Եղեռնի զոհերին, պետք է պատրաստվենք պայքարի։ Պայքարի՝ հանուն հայրենիքի ազատության, մեր երեխաների արժանապատիվ կյանքի, հանուն արժանապատիվ խաղաղության»։