апр
25, 2022
Ի․ Սաղաթելյան․ Առաջին երթը կմեկնարկի այսօր՝ ժամը 18։30-ին՝ Սբ. Խաչ եկեղեցու մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով այսօր սպասվող բողոքի ակցիաների մասին։
«Սիրելի հայրենակիցներ, մենք հայտարարել ենք, որ զանգն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը։
Տեղեկացնում եմ, որ առավոտյան 11։00-ին, Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։ Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։
Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։ Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։ Առաջին երթը կմեկնարկենք այսօր՝ ժամը 18։30-ին՝ Կոմիտասի պողոտայի Սբ. Խաչ եկեղեցու մոտ։ Ի գործ, սիրելիներ», - գրել է պատգամավորը։