Назад

Անդրանիկ Թևանյան

Ծնվել 1974 թվականի մայիսի 5-ին, Երևանում: Տնտեսագիտության և ինժիներիայի մագիստրոս: Պահեստազորի սպա: Տնտեսագիտության թեկնածու: Ատենախոսությունը պաշտպանել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը կից Էկոնոմիկայի ինստիտուտում՝ մինչև այդ լինելով սույն կառույցի ասպիրանտը:

1999թ. -ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական: 1999թ. — Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Տնտեսական-վերլուծական հաղորդաշարի մեկնաբան: 1999-2001թթ. «Ար» հեռուստաընկերության լրատվական ծրագրի գլխավոր խմբագիր, ապա՝ հեռուստաընկերության գործադիր տնօրեն: 2001-2008 – փորձագիտական-խորհրդատվական աշխատանքներ մասնավոր սեկտորում:

2008-ից  — «7 օր» լրատվավերլուծական կայքէջի հիմնադիր տնօրեն: 2008-ից   «Պոլիտէկոնոմիա» քաղաքական, տնտեսական և իրավական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն: