сен 20, 2022

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հատվածներ է հրապարակել նախագահի և քաղաքացիների հետ հանդիպումից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հատվածներ է ներկայացրել է նախօրեին «Մոսկվա» կինոթատրոնում նախագահի և քաղաքացիների հետ կայացած հանդիպումից։ 

«Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ին մի խումբ քաղաքացիներ Բաղրամյան պողոտայից երթով գնացել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մոտ, հանդիպում ունեցել Երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի և նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ։ Քաղաքացիները ցանկանում էին հանդիպել նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Սեպտեմբերի 19-ին հանդիպումը կայացավ, և բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն ունեցան նախագահ Քոչարյանին հարցեր ուղղելու, լսելու նրա մոտեցումներն ու տեսակետները։

Որքան էլ գրասենյակը փորձել էր հանդիպումը կազմակերպել հնարավորինս մեծ դահլիճում, դահլիճն ավելի փոքր էր նախագահի հետ հանդիպմանը ցանկություն ունեցողներին ամբողջությամբ տեղավորելու համար։ Ուստի ներկայացնում ենք այն հարցերի վերաբերյալ նախագահ Քոչարյանի պատասխանները, որոնք քաղաքացիներին ամենաշատն են հետաքրքրել», - նշված է գրասենյակի հաղորդագրության մեջ։

Տեսանյութն այստեղ