Май 07, 2023

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Վայոց Ձորի և Տավուշի մարզերի բնակիչների հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Վայոց Ձորի և Տավուշի մարզեր։

Մայիսի 6-ին Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Վայոց Ձորի և Տավուշի մարզեր, որտեղ հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ։

Վայոց Ձոր կատարած այցի ընթացքում Գեղամ Մանուկյանը և Մհեր Սահակյանը՝ երկրում ստեղծված իրավիճակի և առաջիկա անելիքների վերաբերյալ առանձնազրույցներ և քննարկումներ են ունեցել Ջերմուկ և Վայք համայնքների բնակիչների հետ։

Խմբակցության մի խումբ պատգամավորներ նույն ժամանակահատվածում այցելել են Տավուշի մարզ։ Սեյրան Օհանյանը, Գառնիկ Դանիելյանը, Արգիշտի Գևորգյանը և Քրիստինե Վարդանյանը այցելել են Նոյեմբերյան խոշորացված համայնքի գյուղեր, որտեղ հանդիպումներ և քննարկումներ են ունեցել համայնքների բնակիչների հետ։

Մարզային այցելությունները կրելու են շարունակական բնույթ։