Назад

Ագնեսա Խամոյան

Ծնվել է 1990թ. հոկտեմբերի 19-ին Դավիթաշեն գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը: Լրագրող-քաղաքական մեկնաբան: 

2010-2018թթ-ին աշխատել է «Երկիր» թերթում եւ yerkir.am կայքում: 2013-2018թթ. եղել է yerkir.am կայքի գլխավոր խմբագիրը: Հաղորդումներ է վարել «Երկիր մեդիայում» և Հանրային հեռուստաընկերությունում:

Իշխանափոխությունից հետո՝ 2018թ.-ից, հանդիսանում է 5-րդ ալիք հեռուստաընկերության «Հարցազրույց»  հաղորդման հեղինակ-վարողը:

Արժանացել է մի շարք պատվոգրերի, շնորհակալագրերի: Մասնակցել է վերապատրաստման տարբեր դասընթացների: