«Հայաստան» դաշինք․ Մենք պետք է մեր գաղափարները փոխանցենք անկեղծ և առանց որևէ վիրավորանքի
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
«Երկուշաբթի օրն սկսվում է նախընտրական քարոզչությունը։ Քարոզչություն, որի ավարտին գալու ենք Հայրենիքի համար ճակատրագրական ընտրությունների։ Մեկնարկից առաջ հարկ եմ համարում խնդրել մեր բոլոր համակիրներին, գաղափարակիցներին, կողմնակիցներին, բոլոր նրանց, ովքեր համարում են իրենց մեր թիմակիցը, օգտվում են «Հայաստան» դաշինքի տարբերանշանից, պահպանել մեր թիմին հարիր վարքագիծ։
Սահմանափակվենք այնպիսի պատշաճ վարքականոնով, որով սովոր են մեր հայրենակիցները մեզ տեսնել և որը նաև ուղեկցելու է մեր հասարակությանը առաջիկա տարիներին։ Մենք պետք է մեր գաղափարները փոխանցենք անկեղծ և առանց որևէ վիրավորանքի կամ հայհոյանքի, բարյացկամության մթնոլորտում, որը բացառում է ատելությունը։ Հենց այսպիսի վարքագծով՝ կրելու ենք։
Բոլոր նրանց, ովքեր կշեղվեն այս վարքագծից, համարելու ենք այս իշխանության կողմից ներմուծված սադրիչներ։
Վստահ եղեք՝ ամեն ինչ լավ է լինելու։ Դեպի ուժեղ Հայաստան»: