Назад
Դավիթ Սահակյանց

Ծնվել է 1975թ. մարտի 29-ին, Երևան քաղաքում: Ռեժիսոր, մուլտիպլիկատոր, սցենարիստ, նկարիչ։ Արվեստի վաստակավոր գործիչ։
1992 թ.-ին ավարտել է Երևանի թիվ 77 միջնակարգ դպրոցը։ 1993-1995 թթ. ծառայել է Հայկական բանակում։ 1996 թ.-ին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, որպես նկարիչ-մուլտիպլիկատոր։ 2010 թվականից հանդիսանում է Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց- ստուդիայի ղեկավար։ Տեսահոլովակների, կարճամետրաժ և լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի հեղինակ։
Ամուսնացած է, ունի 3 զավակ։
