Jun
07, 2021
Ռոբերտ Քոչարյան. Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը պետք էր սկսել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից
«Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը պետք էր սկսել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից, ոչ թե Արարատյան դաշտավայրից։ Այս ճանապարհի կառուցումն սկսել է այն հատվածից, որը նորմալ վիճակում էր և դեռ կարող էր մի քանի տարի աշխատել»,- Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ «Հյուսիս-հարավի» շինարարությունը պետք է շատ արագ Սյունիք տեղափոխվի. հարավն այստեղ է։