365 DAYS.
THE FUTURE BEGINS NOW
Only by working together, we will be able to build a Powerful Armenia.
Resourceful Armenia is created when a team of professionals armed with a functional program starts working.
We see a future, in which a dignified person lives in a fair and just country.
Armenia must reject impunity, selective justice and cheap populism.
Our country has its unique formula for success - a harmonious combination of the modern and traditional.
EDUCATED ARMENIA
In the 21st century, knowledge has become the most important and powerful force, which creates rights and privilege in today's world.
Advanced education is the best contribution in building a Powerful Armenia, and the assurance for its future.
In Powerful Armenia, the teacher is the most respected and valued profession, the source of everything.
In Powerful Armenia, education must become high-quality, modern and accessible to everyone.
HEALTHY ARMENIA
The health of the nation is the priority of the government and the necessary pre-condition for the country’s development.
The socially vulnerable, the elderly and the families of the killed soldiers and servicemen must receive free and high-quality health care.
The introduction of online medical care will save time and money for the citizens.
A medical center with highly trained medical professionals and modern equipment will be established in each region.
CULTURAL ARMENIA
The culture has a significant role and contribution in a powerful country. Therefore Armenia must have a Ministry of Culture.
Culture is the vital root that nourishes and strengthens the nation.
Powerful Armenia is a country, that will always support and help a creative person.
A country's culture is the guardian of the national values and their preservation.
RESOURCEFUL ARMENIA
Job creation is as important as fair wages.
Real investments will provide real and tangible results for the Armenian economy.
The government will actively support the entrepreneurs by implementing special programs in cooperation with the private sector.
Digital management, large-scale digitalization and e-business will become the engine of Armenia's development.
UNIFORMLY DEVELOPED ARMENIA
All communities and regions in Armenia are equally important, regardless of the geographical location or population.
High quality roads and reliable transport are key factors in region and community development.
The active development of tourism in Armenia will boost and enrich the regions and communities of the country.
Powerful Armenia is a country of people with centuries of decent work on our land, and it must have a Ministry of Agriculture.
SOLIDARY ARMENIA
National unity is the imperative of the day, an issue of vital importance.
Powerful Armenia will prevent emigration and create favorable conditions for active immigration and repatriation instead.
Powerful Armenia will restore Diaspora's trust in the government.
The Armenian government is the main guarantee for preservation and development of the nation, there are no Armenians without Armenia.
SAFE AND STRONG ARMENIA
The security of the country is a priority and the most important issue of the state.
Powerful Armenia will reject the loser mentality and strive for dignity and peace instead.
Only a strong and fully effective national military, armed with modern weapons, is the peace guarantee at the borders of Armenia and Artsakh.
Armenia will once again become a crucial regional player, a reliable and trusted partner in the international sphere.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես տեղյակ եք, մենք ներկայացրել ենք մեր նախընտրական ծրագիրը, որը հարստացվել և լրամշակվել է նաև ձեր առաջարկությունների ներառմամբ։ Վերջին օրերի քննարկումների արդյունքում ծնվել է 4 առանցքային փաստաթուղթ, որ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
1. Իրավական և հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ ռազմավարական մոտեցումները
2. ՓՄՁ զարգացման ռազմավարական մոտեցումները
3. Վետերանների հարցով պետական գերատեսչության վերաբերյալ նախագիծ
4. Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման ռազմավարական մոտեցումները
ենք ակնկալում ենք մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ, որոնք հաշվի են առնվելու մեր աշխատանքում։
Իրավական և հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ ռազմավարական մոտեցումները
Պետք է պատասխանատվության կանչվեն այն մարմինները, որոնք քաղաքացուն տուգանում են կարմիր գծերի համար` նախապես իմանալով, որ դա ապօրինի է:
Քաղաքացին պետք է 4000 դրամ վճարի`նույն արժողությամբ ապօրինի ակտը վիճարկելու համար:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քաղաքականացված է:
Կոռուպցիայի կանխարգելման մարմինը անտեսում է իշխանության ներկայացուցիչների կողմից ակնհայտ կոռուպցիոն գործերը:
Ծրագրի շնորհանդեսը
ՓՄՁ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
«Հայաստան» Դաշինքն իր ծրագրային մոտեցումներում Հայաստանում ձեռներեցության խթանումը և կայուն աշխատատեղերի ստեղծումը և համաչափ զարգացումը սահմանել է որպես գերակայություն։ Այս արդյունքին հասնելու համատեքստում անկյունաքարային դեր է կատարելու փոքր և միջին ձեռնարկատիրությունը։ Զարգացող տնտեսություններում հնարավոր 10 աշխատատեղից 7-ը ստեղծվում են փոքր և միջին ձեռնարկությունների կողմից և այդ աշխատատեղերը զբաղեցնողները, ինչպես նաև նախաձեռնող ձեռներեցները կազմում եմ միջին խավի էական մասը։
Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացած միջավայրը նաև նորարարության խթանման համար կարևոր նախադրյալ է։
ՀՀ փոքր և միջին ձեռնարկությունների մեկ աշխատողի ստեղծած ավելացված արժեքը տարեկան կտրվածքով կազմում է 6.89 մլն ՀՀ դրամ (մոտ 13,200 ԱՄՆ դոլար)։ Նշված ցուցանիշը գրեթե 2.5 անգամ զիջում է ՏՀԶԿ երկրների միջիններին։ Հայաստանն ունի ցածր դիրք նաև Գլոբալ Ձեռնարկատիրության ցուցիչում (Global Entrepreneurship Index) (88-րդ տեղ)։
Այժմ Հայաստանում 1,000 բնակչին բաժին ընկնող ստեղծվող ընկերությունների թիվը երկու անգամ ավելի փոքր է, քան նույն ցուցանիշը բարձր-միջին եկամուտ ունեցող երկրներում։[1]
Ի լրումն Դաշինքի ծրագրում նախատեսված գործարար միջավայրի, հարկային քաղաքականության և վարչարարության վերաբերյալ ընդհանուր միջոցառումների, ՓՄՁ-րի զարգացման հետ կապված Դաշինքի ռազմավարական ուղղությունները և մոտեցումներն են.
[1] Վիճակագրությունը Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունից։
Ինստիտուցիոնալ և օրենսդրական միջավայրի բարելավում
- ՓՄՁ ոլորտի զարգացման ինստիտուցիոնալ համակարգի բարելավում և առկա ռեսուրսների և աջակցության մեխանիզմների կոնսոլիդացում և համակարգում,
- Կայուն օրենսդրական, այդ թվում՝ հարկային դաշտի ապահովում, շրջանառության հարկի շեմի բարձրացման դիտարկում կամ առնվազն եղած շեմի պահպանում,
- ՓՄՁ աջակցող կառույցների ուժեղացում,
4. ՓՄՁ վիճակագրության և վերլուծական արդյունքի բարելավում,
Ֆինանսական ռեսուրսների հասանելիության ավելացում
5. ՓՄՁ-ների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության ավելացում. օրինակ՝ պետական երաշխավորության մեխանիզմների կիրառության ընդլայնում, արտահանման ապահովագրության հատուկ գործիքների ներդրում, ուղղակի ֆինանսավորման թիրախային գործիքների կիրառում,
6. ՓՄՁ-ների կողմից ֆինանսական ռեսուրսների ներգրավման այլընտրանքային մեխանիզմների և հարթակների ընդլայնում և այդպիսի հարթակներին պետական աջակցություն, օրինակ՝ քրաուդֆանդինգային, ակսելերացիոն հարթակներ, բիզնես-հրեշտակներ և այլն,
Սկսնակ ձեռներեցության աջակցություն
7. սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության ծրագրերի իրականացում, ինչպես նաև սոցիալական ձեռներեցությունը խրախուսելու համար պետական աջակցության գործիքակազմի ներդրում,
8. կանանց ձեռներեցության խթանում,
Կարողությունների ընդլայնում
9. ՓՄՁ-ների ֆինանսական և գործարար գրագիտության և կարողությունների ընդլայնմանն ուղղված միջոցառումներ (այդ թվում ինտերակտիվ լուծումների օգտագործմամբ)՝ դրանք հնարավորինս ինտեգրելով նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բուհական կրթական համակարգերի մեջ,
Մրցունակության բարձրացում և արտադրանքի առաջմղում
10. ՓՄՁ-ների կողմից տեխնոլոգիական վերազինման և նորարարության ներդրման աջակցության մեխանիզմների գործարկում,
11. տարաբնույթ հարթակներում (այդ թվում նաև էլեկտրոնային) ՓՄՁ արտադրանքի հասանելությունը խրախուսելու, տեղական և արտասահմանյան թիրախային շուկաների վերաբերյալ հետազոտությունները հասանելի դարձնելու, տնտեսական դիվանագիտության գործիքակազմի գործադրմամբ դրանց ճանաչելիությունը և մուտքը դեպի նոր շուկաներ ապահովելու, արտահանմանը նպաստող ենթակառուցվածքներ (օրինակ՝ լոգիստիկ/պահեստային տնտեսություներ) զարգացնելու միջոցով ՓՄՁ-ների արտահանման կարողությունների ընդլայնում,
12. ԵՄ և ԵԱՏՄ միասնական շուկաների հնարավորություններից արդյունավետ օգտվելու աջակցություն և խրախուսում,
Պետություն - մասնավոր հատված փոխգործակցության բարելավում
13. ՓՄՁ-ների և պետական մարմինների միջև փոխգործակցության գործընթացների (այդ թվում՝ նաև հաշվետվությունների ներկայացման, ստուգումների, տարբեր թույլտվություններ ստանալու) գույքագրում և օպտիմալացում, այդ թվում՝ նաև թվայնացման միջոցով,
14. ՓՄՁ-ների համար մատչելի տեխնոլոգիական լուծումների հասանելիություն ապահովելու միջոցով պետական կառավարման մարմինների հետ հաղորդակցության և հարաբերակցման արդյունավետության ավելացում,
15. առնվազն առաջիկա տարիներին կիրառել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փոքր և միջին ձեռնարկություններում պլանային և ոչ պլանային ստուգումներ իրականացնելու մորատորիում, ստուգումներ իրականացնելու հնարավորություն նախատեսել միայն և բացառապես անհետաձգելի անհրաժեշտության դեպքում՝ հատուկ ընթացակարգերի հիման վրա,
16. զուգահեռաբար օրենսդրորեն ներդնել հարկային վարչարարության այնպիսի մեխանիզմներ, որոնց պայմաններում հարկային ստուգումները ՓՄՁ-ներում իրականացվելու են միայն բացառիկ դեպքերում։
Վետերանների հարցերով պետական գերատեսչության վերաբերյալ
Վետերանների հարցերով պետական մարմնի շահառուները
«Վետերան» հասկացության հստակ ձևակերպումն առանցքային նշանակություն ունի ինչպես նրանց նկատմամբ պետական քաղաքականության մշակման, այնպես էլ դրանից բխող համապատասխան ծրագրերի և միջոցառումների իրականացման համար։
Վետերան կատեգորիան պետք է համալրվի և ներառի՝
✓ պատերազմի և մարտական գործողությունների վետերաններ՝ Հայրենական մեծ պատերազմի վետերաններ,
Աֆղանստանի պատերազմի վետերաններ, ԽՍՀՄ զինված ուժերի մասնակցությամբ լոկալ պատերազմների և հակամարտությունների մասնակիցներ, ՀՀ տարածքում, ԱՀ տարածքում և այլ պետությունների տարածքում ռազմական գործողությունների մասնակիցներ,
✓ զինվորական ծառայության վետերաններ՝ ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ, ռազմագերիներ, անհետ կորած զինծառայողներ, զոհված զինծառայողների ընտանիքներ, զորացրված զինծառայողներ։
Նախնական գնահատականներով վետերանների հարցերով պետական մարմնի շահառուների թիվը կկազմի առնվազն 35-40 հազար մարդ։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերության զարգացմանը զարկ է տրվել 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո։ Տեղական զարգացած ռազմարդյունաբերություն ունենալը հատկապես արդիական է դարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում։
Թեև Հայաստանում ռազմարդյունաբերությունը գտնվում է հիմնականում սաղմնային վիճակում, առկա են լուրջ նախադրյալներ արդյունաբերության այդ ճյուղը զարգացնելու և մեր երկրի անվտանգությանը և տնտեսական զարգացմանը ծառայեցնելու համար։ Մասնավորապես, արդեն ձևավորվել և գործում են մի շարք ընկերություններ, որոնք շուկայում մրցունակ սպառազինություններ և զինամթերք են արտադրում, ինչպես նաև նոր բարձր տեխնոլոգիական արտադրանք մշակող մի շարք առաջատար ինժեներական ընկերություններ։
Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացումը «Հայաստան» Դաշինքի կարևոր գերկայություններից մեկն է։ Մեր ռազմավարական մոտեցումներն են.
(ա) տեղական տեխնոլոգիական և ինժեներական կարողությունների ինտեգրման միջոցով Հայաստանի Հանրապետության ռազմական կարիքների բավարարմանն ուղղված ծրագրերի պետական խրախուսում և համակողմանի աջակցություն, ռիսկային ծրագրերի ֆինանսավորման ճկուն մեխանիզմների ներդրում,
(բ) Հայաստանի գիտա-տեխնոլոգիական պոտենցիալի օգտագործմամբ ռազմարդյունաբերության առանձին ճյուղերի ձևավորման և արագացված զարգացման խթանում, այդ թվում նաև արտադրանքի միջազգային առաջմղմանը և արտահանմանը պետական աջակցության միջոցով,
(գ) տեղական ռազմարդյունաբերական համալիրի և Հայաստանի ռազմավարական գործընկերների ռազմարդյունաբերական համալիրների միջև համագործակցության զարգացման և հնարավոր համատեղ ծրագրերի իրականացման ակտիվ խթանում,
(դ) ՀՀ կրթության և գիտության համակարգում այնպիսի թիրախային ծրագրերի իրականացում, որոնք հնարավորություն են տալիս ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման համար ձևավորել անհրաժեշտ կադրային ռեսուրս, ինչպես նաև ընդհանուր օգտագործման գիտական կարողություններ,
(ե) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շրջանակներում հատուկ ստորաբաժանումների ձևավորում, ուղղված զինված ուժերում նորարական տեխնոլոգիաների զարգացմանը, ադապտացմանը և կիրառմանը,
(զ) Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ կառուցակարգերի ձևավորում, այդ թվում նաև ՀՀ Ռազմարդյունաբերական Կոմիտեի դերի ուժեղացման, և Պաշտպանության նախարարության և Կոմիտեի միջև փոխգործակցության մեխանիզմների կատարելագործման միջոցով,
(է) Մասնավոր-պետական համագործակցության զարգացում ռազմարդյունաբերական համալիրի համակարգային խնդիրների լուծման համար, մասնավոր ներդրումների խրախուսում ոլորտում առաջատար կարողություններ ստեղծելու նպատակով։