Jun
08, 2021
Վահե Հակոբյան․ Մենք պետք է վերականգնենք Հայաստանի հեղինակությունը
«Պատահական չէ, որ Հայաստան դաշինքը քարոզարշավը սկսկեց Սյունիքից։ Սյունիքն առաջինը մերժեց այս ապիկար իշխանությանը և շարունակում է մերժել»,- «Հայաստան» դաշինքի Կապանի հանրահավաքում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ նշելով, թե ինչու են քարոզարշավը մեկնարկել Սյունիքից։
Նա հիշեցրեց նախկինում տրված և իրականացրած խոստումները և հայտարարեց, որ Կապանն ունենալու է միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզադաշտ։ «Դժվարը հիմա չէ, դժվարը լինելու է հունիսի 20-ից հետո, երբ ամեն քանդածը փորձելու ենք վերականգնել։ Մենք պետք է վերականգնենք Հայաստանի հեղինակությունը, Հայաստանը պետք է միջազգային գործընկերների համար հուսալի և վստահելի լինի, մենք ունենալու ենք արժանապատիվ խաղաղություն»,- ասաց նա։