Աննա Գրիգորյան․ Ո՛չ, չեն ներելու, չեն ներելու ո՛չ գերիները, ո՛չ նրանց ծնողները, ո՛չ նրանց որդիները
«Այս ընտրարշավը շատ բարդ պայմաններում է անցնում։ Այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ ադրբեջանցիներ են, որ ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք, ամրացել են և դեռ պայմաններ են մեզ թելադրում։ Իսկ գործող ապիկար իշխանությունը, փոխանակ թշնամու դեմ պայքարելու, երկրի ներսում թշնամիներ է կարգում և նրանց դեմ է պայքար մղում»,- այսօր՝ հունիսի 8-ին Գորիսում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։
«Մեր տղաները Բաքվի բանտերում խոշտանգվում և սպանվում են, իսկ երեկ գործող վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարում է, որ եթե մի քանի ամիս էլ սպասեն, նրանք կարող են և կներեն նրանց։ Ո՛չ, չեն ներելու, չեն ներելու նաև նրանց ծնողները, նրանց որդիները»,- ասաց Աննա Գրիգորյանը։