Jun 08, 2021

Ռ․ Քոչարյան․ Իմ ղեկավարման 10 տարիները եղել են կայուն գների տարիներ

«Իմ ղեկավարման 10 տարիները եղել են կայուն գների տարիներ։ Տարեկան միջին գնաճը կազմել է 2 տոկոս, որը շատ լավ ցուցանիշ է համարվում և, եթե հիշեք, այդ տարիներին հիմնական ապրանքները կայուն գներ են ունեցել, և էլեկտրականությունը։ Որոտանի կասկադը կարգավորող դեր էր խաղում։ Չեմ կարծում, թե ճիշտ էր վաճառելը։ Մենք հատուկ հանել էինք այն վաճառքի օբյեկտների ցուցակից։ Հիմա պետությունը զրկված է գնագոյացման վրա ազդելու և կարգավորող դեր խաղալու հնարավորությունից»,- Սիսիան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով քաղաքաու՝ Որոտանի կասկադի վաճառքի վերաբերյալ հարցին։

Քաղաքացու դիտարկմանը, թե էլեկտրաէներգիան հիմա կրկնակի թանկ է, Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Հիմա ամեն ինչ կրկնակի թանկ է։ Այն ժամանակ միջին աշխատավարձը ավելացել էր 5 անգամ։ Հիմա հազար դրամ ավելացնում են և անվերջ խոսում։ Տատս հավեր ուներ։ Ձու ածելու ժամանակ հավն այնքան էր ծղրտում, ողջ աշխարհին հայտարարում։ Սրանք էլ են այդպես. մի փոքր բան են անում, բայց այնքան են խոսում․․․»։