Back to the team

Աշոտ Սիմոնյան

Ծնվել է 1980 թ-ի նոյեմբերի 7-ին, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքում։ 1998-2003 թթ․ սովորել է Երևանի Պետական Տնտեսագիտական ինստիտուտում և ստացել աշխատանքի տնտեսագիտության և սոցիոլոգիայի մասնագիտացում։ 2003-2007 թթ․՝ Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտի հայցորդ։

2000 թ.-ից ՀՅԴ կուսակցության անդամ է։ 2004-2006 թթ․՝ «Պետական աջակցության ՀՀ մանկական խնամակալական Կազմակերպությունների շրջանավարտներ» ծրագրի տնտեսագետ։ 2006 թ.-ին ՄԱԿ-ի ՊՀԾ (Պարենային համաշխարհային ծրագիր) ՀՀ տարբեր մարզերի FFT, FFE, SF-ի ծրագրերի փորձագետ։ 2006-2008 թթ․՝ «Պետական աջակցություն ՀՀ Մանկական Խնամակալական Կազմակերպությունների Շրջանավարտներին» ծրագրի համակարգող։ 2010-2017 թթ․՝ «Ադմինտաս Գրուպ» ՍՊԸ տնօրեն։ 2017-2018 թթ․  եղել է ՀՀ Արագածոտնի մարզպետ։

Ամուսնացած է, ունի 2 երեխա։