Արամ Վարդևանյան․ Որևէ երկրի դեսպանատուն մարդու իրավունքների մասսայական խախտումներին չի արձագանքում
«Եթե մենք ապրեինք մի քանի տարի առաջվա Հայաստանում՝ 2016-17 թվականներին, մենք ականատես կլիեինք ԱՄՆ, Եվրոմիության դեսպանատների շատ կտրուկ հայտարարություններին։ Բայց տեսնում ենք՝ որևէ երկրի դեսպանատուն մարդու իրավունքների մասսայական խախտումներին չի արձագանքում, վարչապետի կոչով ու մասնակցությամբ դատարաններ են շրջափակում ու ոչ մի խոսք։ Պետք է լինեն կոնկրետ հայտարարություններ, որոնք զսպող ազդակներ կլինեն։ Վերջին երեք տարիների փորձը ցույց տվեց, որ ունենք բոլորովին այլ իրավիճակ»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ վարդևանյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ վարչապետի ԺՊ-ի՝ «վենդետա լինելու է», «թաթիկները կկտրենք» և այլ արտահայտությունները արդյո՞ք նրա քարոզարշավը կասեցնելու հիմք չէ։
Արամ Վարդևանյանը հիշեցրեց, նախագահ Քոչարյանը ուղերձով դիմելով իր համակիրներին՝ նշում էր, որ ատելության խոսքն անընդունելի է, և պետք է դաշինքը հանրությանը ներկայացնել բոլորովին այլ ձևով։
«Դա ծայրահեղ հակառակ իրականությունն է այն ամենի, ինչը շարունակում ենք տեսնել»,- ասաց Արամ Վարդևանյանը։