Jun
10, 2021
Քոչարյան․ Աշխատատեղերի ստեղծումը Թալինում լինելու է առաջնահերթ խնդիր
«Աշխատատեղերի ստեղծումը Թալինում լինելու է առաջնահերթ խնդիր»,- Թալին քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, որ իր կառավարման տարիներին Թալինում 1200-ից ավելի աշխատատեղով գործարան էր բացվել, որը հիմա չի աշխատում։
Նախագահ Քոչարյանն ասաց, որ փորձելու են վերագործարկել, եթե չստացվի, այնուամենայնիվ, աշխատատեղեր կբացվեն քաղաքում։