Jun 12, 2021

"Հայաստան" դաշինքի քարոզարշավի հինգերորդ օրվա կարևոր հատվածները

«Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի հինգերորդ օրն անցել է Կոտայքի մարզում։ Դաշինքի առաջնորդներն ու անդամները հանդիպումներ ու հանրահավաքներ են անցկացրել Եղվարդում, Նոր Հաճընում, Աբովյանում, Չարենցավանում և Հրազդանում։

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը փաստել է, որ վերջին երեք տարվա ընթացքում համակարգված հարձակում է եղել բանակի և ազգային գաղափարախոսության վրա, փոփոխություններ են մտցրել կրթական ծրագրերի մեջ, ինչն անընդունելի է և պետք է կասեցվի։

Հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև պաշտոնյաների՝ թիկնապահներով շրջելու անթույլատրելիությանն ու կառավարական ամառանոցները զինվորների համար վերականգնողական կենտրոններ դարձնելուն։

Դաշինքի առաջնորդները շեշտել են, որ իրենց թիմը գալիս է ներքաղաքական մթնոլորտը փոխելու և երկրին հանգստություն բերելու։

Օրն ամփոփվել է Երևանի Էրեբունի համայնքում կազմակերպված հանրահավաքով, որի ընթացքում ելույթ են ունեցել դաշինքի անդամները և առաջնորդներն՝ ի դեմս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։