Jun 12, 2021

Ռ․ Քոչարյան․ Սպաներին բնակարանով ապահովումը կդարձնենք օրենքի պահանջ

«Երբ ես նախագահ դարձա, սպայի աշխատավարձը 60 հազար էր։ Երբ հեռացա պաշտոնից, աշխատավարձը կազմում էր 400 հազար դրամ»,- Ստեփանավան քաղաքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Դոլարի կուրսը կազմում էր 310-320։ Իրականացվում էր մասշտաբային բնակարանաշինություն սպաների համար։ Ինչո՞ւ գործընթացը դադարեցվեց՝ չգիտեմ։ Չեմ կարծում, թե սպան կարող է բնակարան գնել հիպոտեկով։ Մենք բնակարանով ապահովումը կդարձնենք օրենքի պահանջ։ Ես լսել եմ սերտիֆիկատների ծրագրի մասին։ Բայց հանդիպումներից մեկի ժամանակ ինձ ասացին, որ գումարները փոքր են և անհնար է բնակարան գնել։ Այսինքն՝ պետք է բարձրացնել սերտիֆիկատների չափերը, որպեսզի սպաները կարողանան բնակարաններ գնել։ Մենք դա խոստացել ենք և կանենք»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։