Jun 12, 2021

Վահե Հակոբյան․ Թույլ չենք տալու, որ Նիկոլի իշխանությունը ժողովրդին տանի բախման

«Թույլ չենք տալու, որ Նիկոլի իշխանությունը ժողովրդին տանի բախման, մենք նրա ձեռքը պետք է բռնենք ու դուրս վռնդենք»,- Տաշիրում քաղաքում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Նա հասկանում է, որ այևս չի կարողանում պահել իր իշխանությունը, այդ իսկ պատճառով ամեն անգամ դիմում է սպառնալիքների՝ ճնշում են բոլոր համայնքերի ղեկավարներին, դպրոցի տնօրեններին։ Հիմա էլ որոշել են ժողովրդին տանել բախման, բայց դա նրանց մոտ չի ստացվելու», - հայտարարեց Հակոբյանը։

««Հայաստան» դաշինքն է, որ ունակ է վռնդել սրանց իշխանությունից։ Ուրիշ թիմ չկա, այլընտրանք չկա։ Դա «Հայաստան» դաշինքն է՝ իր պատրաստի ու պրոֆեսիոնալ կազմով և առաջնորդով, ով մի քանի անգամ ապացուցել է, որ դժվարին պայմաններում կարող է ստանձնել պետության ղեկը և հանել ցանկացած ճգնաժամային իրավիճակից», - նշեց Վահե Հակոբյանը։