Jun
01, 2021
ՀՀ երկրորդ նախագահ․ Չեմ հիշում, որ Հայաստանում դատական իշխանության նկատմամբ նման վերաբերմունք լիներ
Ես չեմ հիշում որևէ իշխանություն Հայստանում, որն այդպիսի արտահայտություններով, քայլերով, կոնկրետ գործողությամբ նման վերաբերմունք ցուցաբերած լիներ դատական իշխանության նկատմամբ։ Այս մասին իրավաբանների հետ հանդպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ռուսերեն ասեմ՝ власть не должна быть визгливой: Իշխանությունը ղժղժացող չպետք է լինի: Իշխանությունը չպետք է անընդհատ բորբոքի հասարակությանը։ Դա հիվանդություն է, որովհետև էլիտայից տարածվում է հասարակության տարբեր շերտերի վրա։
Առաջին հերթին պետք է հանգիստ թողնել դատական իշխանությունը:
10 տարի նախագահ եմ եղել ու իրականում չեմ հիշում, որ ձայնս բարձրացրած լինեմ։ Առաջին հերթին դատական ոլորտին պետք է հանգիստ տալ։
Ով շատ է ղժժում, դրանով փորձում է կոմպենսացնել իր անընդունակությունը», - նշեց նախագահը։