Jun
16, 2021
Արթուր Խաչատրյան․ Հասել ենք շատ կարևոր հանգրվանի, որից հետո որոշվելու է՝ Հայաստան ունենալո՞ւ ենք, թե՝ ոչ
«Երկրի համար ճակատագրական պահ է։ Հասել ենք շատ կարևոր հանգրվանի, որից հետո որոշվելու է՝ Հայաստան ունենալո՞ւ ենք, թե՝ ոչ, վերագտնելո՞ւ ենք մեզ, դառնալո՞ւ ենք հզոր պետություն, ում առաջ բոլորը դողալու են, դառնալու ենք տարածաշրջանում խոշոր խաղացո՞ղ, թե՝ շարքային»,- Աշոցքում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը։
«Հունիսի 20-ին մենք պետք է ճիշտ ընտրություն կատարենք՝ մեր ձայնը տանք այն քաղաքական գործիչներին, ովքեր իրենց ողջ գործունեության ընթացքում ապացուցել են, որ ընդունակ են աշխատելու, որ տված խոստումները կատարել են։ Պարզապես հետ նայեք, տեսեք՝ ո՞ր խոստումն է կատարել այս իշխանությունը»,- ասաց Արթուր Խաչատրյանը։