Jun 18, 2021

Վահե Հակոբյան․ «Հայաստան» դաշինքը չի ընկալվում որպես ընդդիմություն

«Երեկ այս հրապարակ էին բերել մի քանի հազար քաղաքացիներ, բերել էին իրենց կամքին հակառակ։ Նրանցից շատերն այսօր այստեղ են, որովհետև եկել են հոժար կամքով, եկել են հանուն ուժեղ ու կայուն Հայաստանի»,- Հանրապետության հրապարակում «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«12 օր մենք շրջեցինք ամբողջ հանրապետությունով, հանդիպեցինք հարյուր հազարավոր մեր հայրենակիցների հետ։ Մեկնարկը սկսեցինք Սյունիքից, որն այսօր ամենաշատն է վտանգված, և որտեղ ստեղծվեց «Վերածնվող Հայաստան»-ը՝ մի նպատակ ունենալով․ ապահովել Սյունիքի անվտանգությունը։

Քարոզարշավի առաջին օրվանից մենք հասկացանք, որ «Հայաստան» դաշինքը չի ընկալվում որպես ընդդիմություն։ Մեր հայրենակիցները «Հայաստան» դաշինքը տեսնում են այն ուժը, որ հունիսի 21 -ին իր ձեռքը կվերցնի երկրի կառավարման ղեկը և դուրս կհանի Հայաստանն այս վիճակից»,- նշեց Վահե Հակոբյանը։