Jul
02, 2021
«Հայաստան» դաշինքի դիմումը մուտքագրվել է Սահմանադրական դատարան
«Հայաստան» դաշինքը դիմում է մուտքագրել Սահմանադրական դատարան՝ ԿԸՀ-ի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։
«Մենք վիճարկել ենք ընտրության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունը, օրինականությունը և նաև առկա փաստական հանգամանքները»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Նա անդրադարձավ այն հնարավոր խախտումներին, որոնց վերաբերյալ դիմել են ՍԴ։