Jul 02, 2021

Ա․ Վարդևանյան․ Սա մարդկային ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնած դատախազության վարքագի՞ծ է

«Արդեն տասն օրից ավելի է՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանը գտնվում է անազատության մեջ․ դատախազությունը յոթ պատգամավորի և երեք անվանի բժիշկների երաշխավորության միջնորդությունը մերժել էր՝ ասելով, որ նախաքննության փուլը չի ավարտվել։

Դա երկու օր առաջ էր։ Այնինչ այսօր ՀՔԾ-ն հայտարարում է, որ նախաքննության փուլը արդեն ավարտվել է։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ դատախազության հետ գործ ունենք: Սա մարդկային ճակատագրի, կյանքի համար պատասխանատվություն ստանձնած դատախազության վարքագի՞ծ է»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ճեպազրույցի ժամանակ ասաց դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։