Aug 06, 2021

Իշխան Սաղաթելյանը 64 կողմ ձայնով ընտրվել է ԱԺ փոխնախագահ

8-րդ գումարման Ազգային Ժողովն այս շաբաթ սկսեց իր աշխատանքները։ «Հայաստան» դաշինքը, ի նշան բողոքի, առաջին նիստին ներկայացել էր Սյունիքի ապօրինի ազատազրկված համայնքապետերի նկարներով շապիկներով։

Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են ԱԺ նախագահի և ՔՊ-ական երկու փոխնախագահների ընտրությունները։ Իր հերթին, իշխող քաղաքական ուժը երկու անգամ տապալել է ընդդիմության թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ Այնուամենայնիվ, այսօր Սաղաթելյանը 64 կողմ ձայնով ընտրվել է։

Աշխատանքային առաջին շաբաթն անցել է բավականին բուռն քննարկումներով ու ելույթներով, որոնցից առանձնացրել ենք ամենադիպուկն ու ամենակարևորը։