Oct 23, 2021

«Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ քննարկվել են Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգները

«Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ և ոլորտային առաջատար գիտնականների ու փորձագետների մասնակցությամբ հոկտեմբերի 22-ին կայացավ «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկում։

Քննարկման թեմաները հիմնականում վերաբերում էին Հայաստանի թուրքացման և Արցախի հայաթափման սպառնալիքներին ու դրանց հաղթահարման ուղիներին։ Բացման խոսքով և ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ՀՅԴ Բյուրոյի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Կլոր սեղանի մասնակիցները ներկայացրեցին իրենց տեսակետները Հայաստանի և Արցախի շուրջ, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ու հնարավոր ելքերի վերաբերյալ: Խնդիր դրվեց հաջորդող օրերին մասնակիցների կողմից պատրաստել և տարածել քննարկման արդյունքներն ամփոփող հռչակագիր: