Nov 06, 2021

«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ին կայանալիք հանրահավաքի մասնակիցներին հորդորում է օգտվել հակահամաճարակային կանոններից

«Հայաստան» դաշինքը Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին հորդորում է օգտվել հակահամաճարակային կանոններից, ասվում է դաշինքի տարածած հայտարարության մեջ։

«Հարգելի հայրենակիցներ, «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ին ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին հորդորում է օգտվել հակահամաճարակային կանոններից։

Որքան անհրաժեշտ է այս չարիքի իշխանության հեռացումը, նույնքան անհրաժեշտ է մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը։

Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը պետք է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության, որը մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու, արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ–տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու նախապայմանն է», - նշվում է հայտարարության մեջ։