Dec 23, 2021

Արամ Վարդևանյան․ Աշխատողներն իրենց միջոցներով ՊՇՌ հետազոտությունների պարտականություն չունեն

ՍԴ-ն հակասահամանադրական և անվավեր ճանաչեց ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի պետական ու մասնավոր հիմնարկների աշխատակիցները 14 օրը մեկ իրենց հաշվին պետք է կորոնավիրուսային վարակի ՊՇՌ հետազոտություն անցնեն։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի հրամանը վիճարկում էր «Հայաստան» դաշինքը։

«Առողջապահության նախարարի հրամանի ամենամեծ խնդիրն այն էր, որ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների վրա պարտականություն էր դրվում իրենց սակավ միջոցների հաշվին ՊՇՌ հետազոտում անցնել։ Սա հենց մեր դիմումի անկյունաքարերից մեկն էր։ Շատ եմ կարևորում, որ հենց այդ մասով ՍԴ-ն իրականացրեց լիարժեք արդարադատություն», - նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։