Apr 22, 2022

Իշխան Սաղաթելյան․ Ամբողջ Հայաստանով սկսում ենք անդադար բողոքի ակցիաներ

«Հիմա արդեն գործի ժամանակն է։ Ես եկել եմ այստեղից հայտարարելու, որ մենք՝ մեր թիմով, մեր ամբողջ  ռեսուրսով, մեր հազարավոր հայրենակիցներով և աջակիցներով դուրս ենք գալիս փողոցային պայքարի, իջնում ենք փողոց՝ այս ազգադավ և ազգակործան իշխանություններին հեռացնելու նպատակով», - հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով ընդդիմության պայքարի ճանապարհային քարտեզը։