Dec 03, 2022

«Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են Գեղարքունիքի մարզ

Այսօր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության անդամներ Իշխան Սաղաթելյանը, Աղվան Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Քրիստինե Վարդանյանը և Արգիշտի Գևորգյանն այցելել են Գեղարքունիքի մարզ: Եղել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով սահմանամերձ դարձած գյուղերում, այցելել ռազմական գործողությունների հետևանքով զոհված և անհետ կորած համարվող մեր հայրենակիցների ընտանիքներին: Ժողովրդի հետ հանդիպումներ և իրավիճակի մասին քննարկումներ են ունեցել Արեգունի, Սոթք, Փոքր Մասրիկ, Նորաբակ գյուղերում և Վարդենիս քաղաքում:

Պետք է արձանագրել, որ չնայած թշնամական գործողություններին և պետության անգործությանը, հայ մարդը ամուր կառչած է իր հողին և պատրաստ է պաշտպանել այն:

Հենց այս մարդիկ են մեր պետության հիմքը, ովքեր պետության բացակայության պայմաններում, միայնակ մնալով անվտանգային, սոցիալական և բազմաթիվ այլ խնդիրների հետ, չեն լքում իրենց տունը և շարունակում են ամենօրյա պայքարը:

Առաջիկա օրերին խմբակցության պատգամավորները լինելու են նաև այլ մարզերում: