Back to the team

Vahe Hakobyan

Ծնվել 1971 թվականի հունիսի 12-ին, Երևանում, (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): 1993 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբերնետիկայի ֆակուլտետը։ 2002-2011 թվականներին զբաղեցրել է ՀՀ դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության առաջին կարգի, ապա գլխավոր մասնագետների պաշտոնները: ՀՀ Սյունիքի մարզի նախկին մարզպետ: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Ներկայումս հանդիսանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի անդամ, Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ, «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի նախագահ։