Դեկ
14, 2021
ԱԱԾ պահեստազորի սպաները հանդիպել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ
ԱԺ-ում այսօր տեղի է ունեցել «Պահեստազորի սպաների» շարժման, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի, «Ձայն Հայրենեաց» մտավորականների և մշակույթի գործիչների շարժման, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միության, «Հայ ազգային ճակատ» ՀԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ:
Վերլուծվել են երկրի առջև ծառացած մարտահրավերները, բարձրաձայնվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացվող հարցեր, քննարկվել են համագործակցության ձևաչափերը և ստեղծված իրավիճակից դուրս գալու մոտեցումները մեկտեղելու մեխանիզմները: