Հուն 08, 2021

Ամփոփվել է մինչ այսօր նախընտրական ծրագրի վերաբերյալ ստացված առաջարկությունների փաթեթը

Հանրային լայն շրջանակների կողմից շարունակվում են առաջարկություններ ներկայացվել «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի վերաբերյալ: Կենտրոնական նախընտրական շտաբում աշխատանքային խմբի համակարգողներ Արփինե Հովհաննիսյանն ու Ալեքսանդր Խաչատուրյանն ամփոփել են մինչ այսօր ստացված առաջարկությունների փաթեթը:

Դաշինքի կենտրոնական նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը նշել է, որ առաջիկայում դաշինքը ծրագրային մի քանի ուղղությունների վերաբերյալ կներկայացնի ռազմավարական մոտեցումները: