Հուն 02, 2021

Անդրանիկ Թևանյան․ Նիկոլի դաշնակիցները մնում են ընտրակեղծիքն ու ծայրահեղ ֆորսմաժորը

«Հիմնականում երկու ֆավորիտ սուբյեկտներ կան, որ մասնակցում են ընտրություններին։ Տրադիցիոն է, որ մեկը իշխանությունն է, տվյալ դեպքում՝ Հայաստանի խայտառակություն Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբակցությունը, և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը։ Այն ուժերը, որ հավակնում են անցնել խորհրդարան և մեր գնահատմամբ՝ կարող են ներկայացված լինել, բոլորը հայտարարել են, որ որևէ ձևով չեն համագործակցելու Նիկոլի գլխավորած ուժի հետ»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ճեպազրույցի ժամանակ ասաց դաշինքի ներկայացուցիչ Անդրանիկ Թևանյանը։

«Նիկոլի դաշնակիցները մնում են ընտրակեղծիքն ու ծայրահեղ ֆորսմաժորը։ Այդ իմաստով, կարող է ակնկալել միգուցե մեր թշնամիների աջակցությունը։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի ամենակարևոր դաշնակիցը Թուրքիան ու Ադրբեջանն են։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից չի բխում այս իշխանության վերարտադրությունը։ Ճակատագրական ընտրություն է սպասվում, և քաղաքացիները չեն կարող թույլ տալ, որ պարտվողականությունը շարունակություն ունենա»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։