Աննա Գրիգորյան․ Սյունեցին երբեք ծնկած չի եղել և չի լինելու
«Սիրելի կապանցիներ, ուրախ եմ ասել, որ վերջին մի քանի ամիսները պատվով եմ ներկայացրել Սյունիքը և ձեզ խորհրդարանում։ Հուսով եմ ստացվել է, և դուք կրկին կվստահեք ինձ հունիսի 20-ից հետո ձեր ներկայացուցիչը լինել ԱԺ-ում»,- Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով՝ ասաց ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով, Սյունիքը և, հատկապես, Կապանը ամենաշատն է տուժել պատերազմի արդյունքում․ «Սյունեցին երբեք ծնկած չի եղել և չի լինելու։ Մենք չենք համակերպվելու այս իրավիճակի հետ։ Մենք ուզում ենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը պետք է արժանապատիվ լինի։ Այս ընտրությունները սովորական չեն, սեղանին դրված է մեր լինել-չլինելը, պետություն ունենալ-չունենալը։ Եվ ես վստահ եմ, որ մենք ընտրելու ենք արժանապատիվ ապրելը»։