Հուն 20, 2021

Արամ Վարդևանյան․ Ոստիկանությունը փաստացի փորձում է պարտակել լկտի խուլիգանական վարքագիծը

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հանդես է եկել հայտարարությամբ։ 

«Քիչ առաջ ոստիկանությունը հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» դաշինքի առաջնորդների հասցեշին այսօրվա խայտառակ ապօրինի նյութերի վերաբերյալ: Չենք կարող մեր տարակուսանքը չհայտնել այն մասին, որ չնայած այդ խուլիգանական արարքները կատարվել են առնվազն վաղ առավոտյան, մամուլում հրապարակվել են նույնիսկ այդ արարքի հետ առնչություն ունեցող անձանց կոնկրետ տվյալներ, սակայն մինչ այս պահը Ոստիկանությունը նույնիսկ մեկ անձի բացահայտման կամ բերման ենթարկելու վերաբերյալ տվյալ չի ներկայացրել:

Ոստիկանության նման անհասականալի դանդաղ վարքագիծը եթե չվերանայվի, մեր կողմից արձանագրվելու է, որ վերջիններս փաստացի փորձում են պարտակել նման լկտի խուլիգանական վարքագիծը, և համապատասխան հետևություններ են կատարվելու», - ասված է հայտարարության մեջ: