Հուն 20, 2021

Արմեն Չարչյան․ Մեղադրանքը, որն առաջադրվել է ինձ, նյութ չի պարունակում․ դա փուչիկ է, որը պայթելու է

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցություն հայտնեցին ոչ մարդկային գործընթացի կապակցությամբ։ Բացարձակապես անընդունելի եմ համարում այն մեղադրանքի կասկածը, որն առաջրվել է ինձ, որովհետև ես բավականաչափ լավ տիրապետում եմ օրենքներին և որևէ զանցանք, օրենքի խախտում, հանցանք չեմ կատարել իմ գործողություններով։ Մեղադրանքը, որն առաջադրվել է ինձ, նյութ չի պարունակում․ դա փուչիկ է, որը պայթելու է»,- «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում ասուլիսի ժամանակ ասաց պրոֆեսոր Արմեն Չարչյանը, որը ձերբակալվել էր, ապա ձերբակալումը ճանաչվել էր հակաօրինական։

«Երբ որևէ հիմք չկա ու ինձ ձերբակալում են, նշանակում է, որ եղել է հստակ հրահանգ, խստագույնս պահանջ է եղել, որպեսզի ինձ ձերբակալեն։ Եթե ես էդքան մեծ վտանգ եմ ներկայացնում էդ մարդկանց համար, ինձ համար պատիվ է, չգիտեի, որ էդքան ուժ ունեմ։ Նրանք ապացուցեցին, որ էս գործը բացառապես քաղաքական երանգ ունի և կապված է իմ քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշման հետ»,- ասաց Արմեն Չարչյանը։