Հուն
01, 2021
Արմեն Գևորգյանը հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը
Հայաստանի նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիների աշխատանքին, այդ ընթացքում թույլ տված բացթողումներին և ձեռքբերումներին։ Շտաբի ղեկավարը պատմել է նաև, թե ինչպես խոսել մարդկանց հետ, որոնք չեն ընդունում Փաշինյանին, բայց չեն ընդունում նաև Քոչարյանին։