Օգս 27, 2021

ԱԺ նիստերն ուղեկցվել են «ՔՊ»-ի կողմից սադրած ծեծկռտուքով

Այս շաբաթ Ազգային Ժողովի պատգամավորները քննարկել են կառավարության 5-ամյա ծրագիրը։ Քննարկումը, մեղմ ասած, հարթ չի անցել։ Ի նշան բողոքի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները իրենց ապօրինի կալանավորված գործընկերների աթոռներին տեղադրել են «քաղբանտարկյալ» գրությունը և պահանջել, որ գլխավոր դատախազը ներկայանա ԱԺ և բացատրություն տա։

Երկու օր ԱԺ նիստերն ուղեկցվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից սադրած ծեծկռտուքով, ՊՊԾ աշխատակիցների կոպիտ գործողություններով ինչպես պատգամավորների, այնպես էլ լրագրողների նկատմամբ։

Հստակ պլանավորված գործողությունների արդյունքում վնասվածքներ են ստացել մի շարք ընդդիմադիր պատգամավորներ։ Հիմնական զեկուցողի համար հնչել են ոչ ականջահաճո հարցեր, ինչից վերջինս բորբոքվել և ոչ ադեկվատ արձագանք է տվել։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են կառավարության ծրագիրը ներկայացնողի եզրափակիչ ելույթը և չեն մասնակցել քվեարկությանը։