ԱԺ պատգամավորներն այս շաբաթ ևս չեն անդրադարձել Սյունիքում ստեղծված իրավիճակին
Այս շաբաթ Ազգային Ժողովի պատգամավորները նույնպես չեն անդրադարձել Սյունիքում ստեղծված իրավիճակին։ «Հայաստան» դաշինքի պատգամավորները հիշեցրեցին, որ նախորդ նստաշրջանից հետո Սյունիքում որևէ դրական տեղաշարժ չի եղել։ Ավելին, ադրբեջանցիները լայնածավալ շինարարական աշխատանքներ են սկսել։
Մի կողմ թողնելով անվտանգության հարցերը, պատգամավորներն անցան օրակարգային հարցերին․ սոցփաթեթի հաշվին պաշտոնյաներին պետք է նաև հնարավորություն տալ օգտվել լողավազաններից։ Դրանից հետո ԱԺ-ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոր անդամ ընտրեց՝ ընդդիմության ներկայացուցիչ Արա Նռանյանին։
Այս անգամ նույնպես ժամանակից շուտ սպառելով օրակարգը՝ պատգամավորներն անցան կառավարության հետ հարց ու պատասխանի։ «Հայաստան» խմբակցության ուշադրության կենտրոնում են եղել 44-օրյա պատերազմի պատճառներն ու հետևանքները։
Ինչպե՞ս անցավ այս նստաշրջանը, ի՞նչ հարցեր հնչեցին, և ինչպե՞ս ամփոփվեց նստաշրջանը՝ առաջարկում ենք դիտել տեսանյությում։