Հուն 05, 2021

Դիտավորությամբ ոչնչացրել են Ծաղկահովիտ և Սառնաղբյուր համայնքներում «Հայաստան» դաշինքի պաստառները

​​«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը տեղեկություններ է ստացել, որ հունիսի 4-ի գիշերը մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել ու ոչնչացրել են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում և Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում տեղակայված «Հայաստան» դաշինքի շտաբերի պաստառները:

«Հետաքրքիր զուգադիպությամբ, Ծաղկահովիտ համայնքում տեղի ունեցածին նախորդել էր այս իշխանության մարզպետի այցը հենց այդ համայնք: Նշված դեպքերի վերաբերյալ արդեն իսկ իրավապահները տեղեկացվել են, չնայած այսպիսի դեպքերով մինչ օրս հարկադրանքի միջոցները պատշաճ չեն: Հասարակական կարգին ցինիկաբար վերաբերող իշխանական սադրիչներին ուղղակի զգուշացնում եմ՝ հետո ձեր պատվերների հեղինակ մարզպետները ու հեղինակությունները ձեզ օրենքից չեն պաշտպանելու ու ընդհատակ են անցնելու», - ասվում է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարության մեջ։