Հուն 09, 2021

Գեղամ Նազարյան․ Մի՞թե կամավորական ջոկատի հրամանատարը կարող է այդքան ինֆորմացիա իմանալ

«Մի տեսանյութ հրապարկվեց, որի համաձայն՝ հայ կամավորական ջոկատներից մեկի հրամնանատարը համագործակցել է ադրբեջանական կողմի հետ և, ըստ հաղորդագրության, թշնամուն է փոխանցել Հայաստանում գտնվող մեր հակաօդային պաշտպանության համակարգերի, հրթիռային համակարգերի տեղորոշումները և այլն։ Եթե դա իրականություն է, շնորհակալություն ԱԱԾ-ին։ Բայց հարցեր է առաջացնում»,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի անդամ, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանը։

«Մի՞թե կամավորական ջոկատի հրամանատարը, որքան էլ լինի Ադրբեջանի գործակալ, կարող է այդքան ինֆորմացիա իմանալ։ ԱԱԾ-ին հորդորում եմ ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա՝ ովքեր էին գտնվում հրամանատարական կենտում՝ բունկերում, ու մինչև հիմա Արարատ Միրզոյանի, Աննա Հակոբյանի, Քարամյանի հեռախոսները ինչո՞ւ չեն ստուգվել, մուտքային զանգերը, մեսիջները։ Միգուցե դրանցով հայտնել են թշնամուն, թե որտեղ են գտնվում մեր հրթիռները, հակաօդայի պաշտպանության համակարգերը»,- ասաց նա։

Անդրադառնալով վարչապետի ԺՊ-ի հայտարարությանը՝ թե գերիները իրենց կներեն մի երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար, Գեղամ Նազարյանն ասաց․ «Դրանից հետո նորից գովազդում է իր ընտանիքի անդամներին, որոնցից մեկի տեղաշարժման համար, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, հոկտեմբերի 18-19-ին Իջևանի գնդից առնվազն 40 տղա զոհվեց»։